Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) մրցանակ կսահմանի կանանց ֆուտբոլում լավագույն գոլի համար։ Այս մասին հաղորդվում է կազմակերպության պաշտոնական կայքում։
Մրցանակը կկրի Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Մարտայի անունը։
Հունվարի 15-ին ՖԻՖԱ-ի լավագույն ֆուտբոլային մրցանակաբաշխության ժամանակ Մարտան ՖԻՖԱ-ի կողմից ստացավ հատուկ մրցանակ՝ կարիերայի ակնառու նվաճումների համար։ Կանանց ֆուտբոլի ամենագեղեցիկ գոլի համար նոր մրցանակ կշնորհվի 2025 թվականից։