Էրլինգ Հոլանդի հայրը չի բացառել որդու՝ «Մանչեսթեր Սիթիից» «Ռեալ» տեղափոխությունը

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի հայրը՝ Ալֆ-Ինգե Հալանդը պատասխանել է այն հարցին, թե արդյոք իր որդին կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։

«Էրլինգը կարո՞ղ է խաղալ «Ռեալում»։ Անշուշտ։ Նա կարող է խաղալ ցանկացած ակումբում»,- սոցցանցերում Հոլանդի հոր խոսքերն է մեջբերում El Chiringuito TV-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հոլանդով հետաքրքրված են «Բարսելոնան» և Մադրիդի «Ռեալը»։

Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա նորվեգացի խաղացողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 22 հանդիպում, դարձել 19 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։