«Բորուսիան» չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը Մարկո Ռոյսի հետ

Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությունը կասկածում է 34-ամյա կիսապաշտպան Մարկո Ռոյսի հետ պայմանագրի երկարաձգման նպատակահարմարության մեջ, որն ավարտվում է հաջորդ ամառ։ Այս մասին հաղորդում է Sport Bild-ը։

Աղբյուրի համաձայն՝ չափազանց քիչ հավանական է, որ «իշամեղուները» ընթացիկ մրցաշրջանի ավարտին կերկարաձգեն պայմանագիրը Ռոյսի հետ։ Սակայն ընդգծվում է, որ գերմանացի ֆուտբոլիստը կարող է կարիերան շարունակել Բունդեսլիգայի մեկ այլ ակումբում, որի անունը չի հաղորդվում։

Հիշեցնենք, որ Ռոյսը «Բորուսիայում» է հանդես գալիս 2012 թվականից։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 410 հանդիպման, որոնցում դարձել է 167 գոլի և 124 գոլային փոխանցման հեղինակ։