Անդրեաս Քրիստենսենը կարող է փոխել իր դիրքը «Բարսելոնայում»

«Բարսելոնան» երբեք չկարողացավ ադեկվատ կերպով փոխարինել Սերխիո Բուսկետսին կիսապաշտպանությունում։ Օրիոլ Ռոմեուն վերջին շրջանում այնքան էլ լավ չէր խաղում, ուստի նա նստեց պահեստայինների նստարանին։

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ կատալոնացիները որոշել են հենակետային կիսապաշտպանի դիրքում օգտագործել նոմինալ կենտրոնական պաշտպան Անդրեաս Քրիստենսենին, հայտնում է Mundo Deportivo-ն։

Նշվում է, որ իր կարիերայի ընթացքում Քրիստենսենը երբեմն խաղում էր հենակետային կիսապաշտպանի դիրքում, ինչը նշանակում է, որ դանիացին կարող է որոշակի փորձ ձեռք բերել։

Ներկայումս «Բարսելոնան» Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականն է զբաղեցնում։