Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը մեկնաբանել է նորվեգացի Էրլինգ Հոլանդի և ֆրանսիացի Կիլիան Մբապպեի՝ «արքայական» ակումբ հնարավոր տեղափոխության մասին լուրերը։
«Մբապպե՞, թե՞ Հոլանդ «Ռեալում։ Ակումբի նախագահը զբաղվում է տրանսֆերներով, դա նրա իրավասությունն է։ Դրա համար ես չեմ ուզում խոսել այս թեմայով։
Թիմի ներկայիս ֆուտբոլիստները գոհ են, բոլորը խաղաժամանակ են ստանում։ Մենք ունենք 25 ֆուտբոլիստ, ովքեր պատրաստ են ամեն ինչ անել ակումբի համար»,- հայտնում է բրազիլացի հարձակվող Օկ Դիարիոն։
Նախօրեին «Ռեալը» նվաճեց Իսպանիայի Սուպերգավաթը` ջախջախիչ 4:1 հաշվով ջախջախելով կատալոնական «Բարսելոնային»: Այս հանդիպմանը Վինիսիուսը երեք գոլ խփեց։