Մայամիում կրկին ֆուտբոլային բում է: Լուիս Սուարեսը եկավ ակումբ, իսկ դա նշանակում է, որ նա կմիավորվի Լիոնել Մեսսիի հետ։ Տեղի հասարակությունն արդեն սպասում է դրան:
«Ինտերի» նոր մրցաշրջանի առաջին հանդիպման տոմսերը, որը կկայանա փետրվարի 25-ին, սպառվել են առցանց վաճառքի մեկնարկից հետո առաջին րոպեների ընթացքում: Խոսքը Լոս Անջելեսի հետ խաղի մասին է։
Հիշեցնենք, որ Լուիս Սուարեսը նախկինում հանդես է եկել բրազիլական «Գրեմիոյում», ավելի վաղ նրա կարիերայում եղել են այնպիսի եվրոպական ակումբներ, ինչպիսիք են «Այաքսը», անգլիական «Լիվերպուլը», կատալոնական «Բարսելոնան» և Մադրիդի «Ատլետիկոն»: