Մյունխենի «Բավարիան» առաջադիմում է ՊՍԺ-ի հետ բանակցություններում կենտրոնական պաշտպան Նորդի Մուկիելեի տրանսֆերի շուրջ։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ «Բավարիան» գնալով ավելի վստահ է 26-ամյա ֆրանսիացու տրանսֆերի հարցում։ «Բավարիան» ցանկանում է վարձակալել Մուկիելեին մինչև մրցաշրջանի ավարտը։
Մյունխենյան ակումբը պատրաստ է ամբողջությամբ փակել պաշտպանի աշխատավարձը, ով այս մրցաշրջանում Ֆրանսիայի առաջնությունում ընդամենը 7 անգամ է խաղադաշտ դուրս եկել։ Մուկիելեն գրավում է «Բավարիայի» մարզչական շտաբին իր բազմակողմանիությամբ, քանի որ պաշտպանը կարողանում է պաշտպանել ցանկացած դիրք։