Բունդեսլիգայում խփվել է վերջին հինգ տարիների ամենաարագ գոլը

Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության տասնյոթերորդ տուրի վերջին խաղում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» սեփական հարկի տակ ընդունեց «Շտուտգարտին» և վստահ հաղթանակ տարավ 3։1 հաշվով։

Ճիշտ մեկնարկը տրվեց առաջին րոպեին, ավելի ճիշտ՝ արդեն խաղի քսաներորդ վայրկյանին, երբ Ռոբին Հեքը խփեց առաջին գոլը: Ինչպես պարզվեց, դա Գերմանիայի առաջնության ամենաարագ գոլն էր վերջին գրեթե հինգ տարվա ընթացքում։

Բունդեսլիգայում վերջին անգամ ավելի արագ գոլ խփվել է 2019 թվականի փետրվարի 15-ին, երբ «Բավարիայի» հարձակվող Լեոն Գորեցկան գոլ խփեց «Աուգսբուրգի» դեմ խաղի արդեն տասներեքերորդ վայրկյանին, բայց… սեփական դարպասը: