Սենեգալի հավաքականի հարձակվող Սադիո Մանեն կիսվել է Աֆրիկայի գավաթի խաղարկության խմբային փուլի Կամերունի հավաքականի դեմ խաղի վերաբերյալ իր մտքերով։
«Սենեգալն ու Կամերունը հավերժ մրցակիցներ են։ Այս մրցակցին պետք չէ հնարավորություն տալ։ Սա աֆրիկյան լավագույն թիմերից մեկն է»,- ասում է աստղային հարձակվողը:
Հիշեցնենք, որ սենեգալցիների ու կամերունցիների հանդիպումը կկայանա խմբային փուլի երկրորդ տուրում։ Մանեն այժմ Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրի» ֆուտբոլիստ է։ Հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը: Սենեգալցու տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 մլն եվրո։