«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռաֆայել Վարանը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը թիմի հետ, հայտնում է Sky Sports-ը։ Ֆուտբոլիստն իր գործակալներին հայտնել է, որ ցանկանում է խաղալ մանկունյանական ակումբում։
Նախկինում «Մանչեսթեր Յունայթեդը» չէր ցանկանում ակտիվացնել պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու տարբերակը։ Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։
Այս մրցաշրջանում 30-ամյա պաշտպանը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 12 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։