Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարիո Բալոտելին կարծում է, որ Պորտուգալիան ավելի լավ է խաղում առանց Կրիշտիանու Ռոնալդուի:
«Ռոնալդուն Աստծուն նման կլիներ ցանկացած վայրում, ցանկացած առաջնությունում: Նա լավ է հարմարվում ցանկացած առաջնության:
Բայց Պորտուգալիան ավելի լավ է խաղում, երբ Ռոնալդուն մնում է պահեստայինների նստարանին»,- tvplay.it-ին ասել է «Ադանա Դեմիրսպորի» հարձակվողը:
2023 թվականին 38-ամյա Ռոնալդուն դարձել է 54 գոլի հեղինակ։ Սա նրա լավագույն արդյունքն է 2016 թվականից ի վեր։ Նա 2 գնդակով առաջ անցավ Հարի Քեյնից ու Կիլիան Մբապպեից, 4-ով՝ Էրլին Հոլանդից։