«Լիվերպուլը» տարբերակներ է ուսումնասիրում կազմն ուժեղացնելու համար:
Ինչպես հայտնում է Goal-ը՝ մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ցանկանում է Էնֆիլդում տեսնել դարպասապահ Էնթոնի Պատերսոնին։ 23-ամյա ֆուտբոլիստը ներկայումս ներկայացնում է «Սանդերլենդը»:
Ընթացիկ մրցաշրջանում Պատերսոնը Չեմպիոնշիփում անցկացրել է 27 հանդիպում։
Transfermarkt հեղինակավոր պորտալի մասնագետները ֆուտբոլիստին գնահատում են 10 մլն եվրո։ «Սանդերլենդը» ներկայումս զբաղեցնում է 7-րդ տեղը Անգլիայի ֆուտբոլի երկրորդ բարձրագույն դիվիզիոնի մրցաշարային աղյուսակում։