Հարի Քեյնն ուզում է դառնալ «Բավարիայի» ավագը

«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը հայտնել է, որ ցանկանում է ապագայում դառնալ մյունխենյան ակումբի ավագը։ Թևկապը ներկայումս պատկանում է դարպասապահ Մանուել Նոյերին։

«Ամեն ինչ կախված է մարզչից և ղեկավարությունից: Այժմ մենք ունենք մի քանի առաջնորդներ։ Եթե ​​այնպիսի հանդիպում լինի, որտեղ մի քանի ավագներ անհասանելի կլինեն, ես հպարտ կլինեմ կրել թեւկապը»,- Քեյնի խոսքերն է մեջբերում Kicker-ը:

30-ամյա անգլիացին ներկայումս Բունդեսլիգայի լավագույն ռմբարկուն է՝ 22 գոլով: Ֆուտբոլիստը «Բավարիայում» հանդես է գալիս 2023 թվականի ամռանից։