Հարի Քեյն․ «Անգլիան վաղուց ոչ մի տիտղոս չի նվաճել»

«Բավարիայի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը գնահատել է Անգլիայի հավաքականի հնարավորությունները հաղթելու Եվրոպայի հաջորդ առաջնությունում, որը կկայանա այս ամառ Գերմանիայում։

«Մենք լավ հնարավորություններ ունենք։ Անգլիան վաղուց ոչ մի տիտղոս չի նվաճել, ուստի ֆուտբոլիստները կփորձեն փոխել դա: Հուսով եմ, որ Գերմանիայում խաղալու փաստը կօգնի թիմին։ Փորձում եմ լավ օրինակ ծառայել ու դաշտում լինել առաջատար»,- Քեյնի խոսքերն է մեջբերում Kicker-ը:

Անգլիան Եվրո-2024-ին կխաղա նույն խմբում Սլովենիայի, Դանիայի և Սերբիայի հավաքականների հետ։