«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն խոսել է կատալոնական ակումբի մոտ ապագայում տրանսֆերային ծրագրերի մասին։
«Իրականությունն այն է, որ այս պահին մենք չենք կարող նոր ֆուտբոլիստներ գնել»,- իր սոցիալական ցանցերում Դեկւին մեջբերում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Լա Լիգայի 19 տուրից հետո «Բարսելոնան» 41 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։