Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մադրիդյան ակումբի գլխավորությամբ նվաճած գավաթների քանակով շրջանցել է Զինեդին Զիդանին։
Մադրիդի «Ռեալը» նվաճեց Իսպանիայի Սուպերգավաթը` մրցաշարի եզրափակչում 4:1 հաշվով հաղթելով «Բարսելոնային»:
Անչելոտտին նվաճեց իր 11-րդ գավաթը «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում։ Իտալացին այս ցուցանիշով հավասարվել է ֆրանսիացի Զինեդին Զիդանին։
Մադրիդի «Ռեալի» պատմության ամենատիտղոսակիր մարզիչը Միգել Մունյոսն է (14 տիտղոս):