«Բարսելոնայի» հարձակվող Վիտոր Ռոկեն պատրաստ է խաղալ առաջիկա Էլ-Կլասիկոյում։ 18-ամյա բրազիլացին անհարմարություն է զգացել «Բարբաստրոյի» դեմ գավաթային խաղում, իսկ հունվարի 11-ին «Օսասունայի» հետ խաղում մնացել է պահեստայինների նստարանին։
Լրագրող Թոնի Խուանմարտիի խոսքով՝ թեստերը չեն հայտնաբերել նորեկի մոտ վնասվածք։ Շաբաթ օրը հարձակվողը լիարժեք մարզում է անցկացրել թիմի հետ, իսկ կիրակի նա պատրաստ կլինի խաղալ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում՝ Մադրիդի «Ռեալի» դեմ։
Վիտոր Ռոկեն «Բարսելոնա» է տեղափոխվել հունվարին բրազիլական «Ատլետիկո Պարանաենսեից»: Երիտասարդ ֆուտբոլիստին հաջողվել է երկու հանդիպում անցկացնել կատալոնացիների կազմում։