Դորտմունդի «Բորուսիայի» ավագ Մարկո Ռոյսը բարձր է գնահատել Ջեյդոն Սանչոյի խաղը, ով վարձավճարով միացել է գերմանական ակումբին։
23-ամյա անգլիացին այս մրցաշրջանում գործնականում խաղադաշտ դուրս չեկավ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ կոնֆլիկտի պատճառով, իսկ Դորտմունդ վերադառնալուց հետո իր առաջին խաղում գոլային փոխանցում կատարեց «Դարմշտադտի» հետ խաղում (3: 0) Բունդեսլիգայի 17-րդ տուրում։
«Սանչոն տարբերություն է մտցնում, նա կարողանում է գոլ խփել յուրաքանչյուր խաղում, քանի որ նա միշտ գիտի, թե ինչպես վատ դիրքը վերածել առավելության։ Ես սիրում եմ խաղալ նրա հետ։ Շատ ուրախ եմ, որ նա կրկին մեզ հետ է։
Հրաշքների սպասել պետք չէ։ Նա 7-8 ամիս չխաղաց։ Նա ռիթմի մեջ մտնելու հնարավորություն չուներ և հազիվ էր մարզվում թիմի հետ։ Այսպիսով, խաղադաշտում յուրաքանչյուր րոպեն ու արդյունավետ գործողությունները նրան վստահություն կհաղորդեն: Եվ հետո նա կարող է մեզ համար շատ կարևոր դառնալ։ Որովհետև նա շատ լավ է բացում պաշտպանությունը և ունի անհավանական վերջին փոխանցում»,- ասել է Ռոյսը Sky Sport Germany-ի եթերում: