«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Լուիս Սուարեսը կիսվել է Իսպանիայի Սուպերգավաթի առաջիկա եզրափակչի մասին, որտեղ կատալոնացիները կխաղան Մադրիդի «Ռեալի» հետ։
«Հաճելի կլինի նման հանդիպում դիտել։ Բոլորը գիտեն, թե ում եմ երկրպագելու։ «Բարսելոնային» ամենայն բարիք եմ մաղթում: Եզրափակիչ դուրս գալը վկայում է, որ կատալոնացիները լավ թիմ ունեն։ Մրցաշարում հաղթելը նրանց կօգնի էմոցիոնալ առումով»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հանդիպումը կկայանա այսօր՝ հունվարի 14-ին։ Սկիզբը՝ 23։00։