«Ալ-Իթթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման հեռացվել է թիմի հետ ուսումնամարզական հավաքից, հաղորդում է Marca-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ նման որոշում է կայացրել ակումբի գլխավոր մարզիչ Մարսելո Գալարդոն՝ կապված այն բանի հետ, որ Բենզեման ուրբաթ օրը Ջիդդայի «Ալ-Իթթիհադ» բազա չի ներկայացել։ Այժմ 36-ամյա ֆուտբոլիստը թիմի հետ չի մեկնի Դուբայում այսօր մեկնարկող հավաքին։
Հարձակվողի շրջապատը Marca-ին հայտնել է, որ Բենզեման հայտնվել է Մավրիկիոսում և չի կարողացել վերադառնալ Սաուդյան Արաբիա:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բենզեման կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ում։ Փարիզցիները դիտարկում են մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձակալելու տարբերակը։