Հաքան Չալհանօղլուն իր առաջին դուբլը գրանցեց Ա Սերիայում

Իտալիայի առաջնության քսաներորդ տուրում Միլանի «Ինտերը» հանդիպեց «Մոնցային» ու ջախջախեց 5:1 հաշվով։

Կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն կարողացավ երկու անգամ գրավել մրցակցի դարպասը՝ երկու 11 մետրանոց իրացրեց՝ յուրաքանչյուր խաղակեսում մեկական: Թուրք ֆուտբոլիստիի համար սա 222-րդ հանդիպումն է Ա Սերիայում, բայց միաժամանակ նա առաջին անգամ դուբլի հեղինակ դարձավ: Նախկինում նա մեկից ավելի գոլ չէր խփել։

Հիշեցնենք, որ Չալհանօղլուն «Ինտեր» է տեղափոխվել 2021 թվականին, իսկ մինչ այդ հասցրել էր իրեն դրսեւորել «Միլանի» կազմում։ Առաջնության հաջորդ տուրում «Ինտերը» կխաղա «Ֆիորենտինայի» հետ։