Չավին՝ Բելինգհեմի մասին․ «Մենք չենք կենտրոնանում մեկ ֆուտբոլիստի վրա»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին պատասխանել է այն հարցին, թե արդյոք անձնական մարտավարություն է պատրաստել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի համար Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչի թիմերի միջև խաղից առաջ, որը կկայանա վաղը՝ հունվարին 14-ին։

«Բելինգհեմ. Մենք չենք կենտրոնանում մեկ ֆուտբոլիստի վրա, այլապես կխելագարվենք։ «Ռեալի» բոլոր ֆուտբոլիստներն արտասովոր մակարդակի են։ Հատկապես ուշագրավ են Վինիսիուսը, Ռոդրիգոն, Բելինգհեմը, Մոդրիչը, Չուամենին։ Բելինգհեմը հիանալի ֆուտբոլիստ է, ով իր ներդրումն ունի խաղի մեջ, ինչպես դա արեց անցած Էլ Կլասիկոյում, որտեղ նա երկու գոլ խփեց», – Չավիի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Այս մրցաշրջանում Բելինգհեմը բոլոր մրցաշարերում մասնակցել է 23 հանդիպման, որոնցում դարձել է 17 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։