Սանտյագո Խիմենեսը կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում

«Ֆեյենորդի» հարձակվող Սանտյագո Խիմենեսը կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում։ Ինչպես հայտնում է The Times-ը, մեքսիկացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Վեսթ Հեմը»։

Հնարավոր տրանսֆերային գումարը գնահատվում է 35 միլիոն եվրո։ Առայժմ հայտնի չէ, թե արդյոք «մուրճերը» պատրաստ են ծախսել այդ գումարը Խիմենեսին ձեռք բերելու համար։

Հոլանդիայի առաջնության այս մրցաշրջանում 22-ամյա ռմբարկուն բարձր ցուցանիշներ է ցուցադրում։ Խիմենեսը մասնակցել է 16 հանդիպման, որոնցում դարձել է 18 գոլի  և չորս գոլային փոխանցման հեղինակ։