«Լիվերպուլի» ղեկավարությունը բանակցություններ է վարում թիմի հարձակվող Մուհամեդ Սալահի հետ՝ նոր պայմանագրի ստորագրման շուրջ։
Ինչպես հայտնում է լրագրող Ֆրանսուա Պլատոն, կողմերը գործնականում պայմանավորվել են նոր գործարքի շուրջ։
Նշենք, որ եգիպտացի հարձակվողի գործող պայմանագիրը մերսիսայդյան գրանդի հետ ավարտվում է հաջորդ ամառ: Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա խաղացողը մասնակցել է 20 հանդիպման, դառնալով՝ 14 գոլ և 8 գոլային փոխանցման հեղինակ։