Ֆայզա Լամարին՝ հարձակվող Կիլիան Մբապպեի մայրը և ներկայացուցիչը, խոսել է 2022 թվականի մայիսին ՊՍԺ-ի հետ կնքված ֆուտբոլիստի վերջին խոշոր պայմանագրի մասին։ Հիշեցնենք, որ ԶԼՄ-ները հայտնել էին, որ հարձակվողը ստացել է 300 միլիոն եվրո բոնուս, ինչպես նաև 100 միլիոն եվրո աշխատավարձ՝ մեկ մրցաշրջանում:
«Այստեղ ոչ մի մեղք կամ ամոթ չկա: Եթե մենք կարողանայինք վերցնել 10 միլիարդ եվրո, մենք կվերցնեինք այն, քանի որ համակարգն այդպես է աշխատում»,- Լամարիի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
25-ամյա Մբապպեն ՊՍԺ-ում հանդես է գալիս 2017 թվականից։ Այս մրցաշրջանում հարձակվողը փարիզցիների կազմում անցկացրել է 24 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 25 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։