Անգլիական գրանդը՝ Յոզուա Կիմմիխին գնելու ֆավորիտ

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» միացել է Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ Յոզուա Կիմմիխին գնելու պայքարին, հայտնում է Mirror-ը։

Աղբյուրի համաձայն՝ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը պատրաստ է սպասել և գնել գերմանացուն 2024 թվականի ամռանը, քանի որ մյունխենյան թիմն այժմ ֆուտբոլիստի համար պահանջում է 58 միլիոն եվրո: Կիմմիխի պայմանագիրն ավարտվում է 2025 թվականի ամռանը, ուստի «Սիթին» մտադիր է նվազեցնել տրանսֆերային արժեքը մինչև 24 միլիոն եվրո:

Միեւնույն ժամանակ, Կիմմիխի գնման ֆավորիտները «Լիվերպուլը» եւ «Մանչեսթեր Յունայթեդն» են: Նաեւ իսպանական «Բարսելոնան», որն ունի մեծ ֆինանսական դժվարություններ, ցանկանում է գնել ֆուտբոլիստին: