2023 թվականից սեպետեմբերից հետո «Բարսելոնան» երեք անընդմեջ հաղթանակ տարավ

Երեկ՝ հունվարի 7-ին, «Բարսելոնան» Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում հաղթել է Բարբաստրոյին (3:2):

Այսպիսով, կատալոնական ակումբը 2023 թվականի սեպտեմբերից ի վեր առաջին անգամ երեք անընդմեջ հաղթանակ տարավ։ Ավելի վաղ Չավիի թիմը հաղթել էր «Ալմերիային» (3:2) եւ «Լաս Պալմասին» (2:1):

Վերջին անգամ, երբ «Բարսելոնան» երեք անընդմեջ հաղթանակ է տարել, թիմը հանդիպել է «Կադիսի» (2:0), «Վիլյառեալի» (4:3), «Օսասունայի» (2:1), «Բետիսի» (5:0) և «Սելտայի» (3:2) հետ:

19 տուրից հետո «Բարսելոնան» 41 միավորով զբաղեցնում է Լա Լիգայի 3-րդ հորիզոնականը։ «Ռեալը» 48 միավորով գլխավորում է առաջնությունը։