Պեպ Գվարդիոլա․ «Կևին դե Բրույնեն կօգնի մեզ իր տաղանդով»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է կիսապաշտպան Կևին դե Բրույնեի խաղադաշտ վերադառնալու մասին հույզերով։

Բելգիացին փոխարինման է դուրս եկել Անգլիայի Գավաթի «Հադերսֆիլդի» դեմ խաղում (5:0) և գոլային փոխանցում կատարել:

«Մենք աներևակայելի ոգևորված ենք Կևինի վերադարձով, նա օգնում է մեզ հաղթել խաղերում: Շատ կարևոր էր երկար վնասվածքից հետո նրան վերադարձնելը։ Նա մեզ կօգնի իր տաղանդով, բայց ես չեմ ցանկանում ամբողջ ճնշումը դնել Կևինի ուսերին, քանի որ դա արդար չէ նրա նկատմամբ:

Իհարկե, նա ունի հատուկ կարողություններ և որակներ, որոնք թույլ են տալիս անել այն, ինչ դժվար է ուրիշների համար։ Մենք կիսապաշտպանությունում տղաներ ունենք, ովքեր սիրում են վազել: Կևինը բացառիկ է. Նա յուրահատուկ է։ Մենք շատ ուրախ ենք, որ նա վերադարձավ թիմ ավելի քան երեք ամիս հետո: Նա հիանալի փոխանցում կատարեց: Շատ լավ է, որ նա վերադարձավ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն: