Կևին դե Բրույնեն խոսել է իր վնասվածքից

Կիսապաշտպան Կևին դե Բրույնեն վերադարձել է «Մանչեսթեր Սիթիի» շարքերը: Բելգիացին չի կարծում, որ նախկին վնասվածքն իրեն վաղաժամ խաղադաշտ վերադարձրեց։

«Ես անընդմեջ երեք վնասվածք ունեի, բայց նրանք նույն տեղում չէին: Ես այնքան շատ սպի ունեի, որ ցանկացած պահի կարող էր պատռվել:

Մարդիկ ասում էին, որ նախորդ անգամ ես շատ շուտ եմ վերադարձել, բայց երեք շաբաթ առանց որևէ խնդրի մարզվել եմ։ Այնպես որ, ամեն ինչ լավ էր: «Արսենալի» դեմ խաղացի մոտ 40 րոպե, բայց հետո «Բարնլիի» դեմ ամբողջական խաղացի»։