«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ Վիրջիլ վան Դեյկը չգիտի՝ ինչպես վատ տեսք ունենալ։ Նա հայտնել է, որ ֆուտբոլիստը բաց է թողել Անգլիայի գավաթի «Արսենալի» հետ հանդիպումը (2:0):
«Վիրջիլի համար անպիտան երևալը դժվար գործ է: Բայց նա այդպիսի տեսք ուներ, ուստի մենք նրան տուն ուղարկեցինք: Հուսով եմ, որ մեր այսօրվա խաղը նույնպես օգնեց նրան»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:
Այս մրցաշրջանում 32-ամյա պաշտպանը անցկացրել է 18 հանդիպում, դարձել 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ «Լիվերպուլը» 45 միավորով գլխավորում է Անգլիայի առաջնությունը։