«Բարսելոնան» նվազագույն հաշվով հաղթեց «Բարբաստրոյին» (VIDEO)

Իսպանիայում ավարտվեց երկրի Գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի հանդիպումը, որում 4-րդ դիվիզիոնի «Բարբաստրո» ակումբը սեփական հարկի տակ 2։3 հաշվով պարտվեց «Բարսելոնային»։

Բարսան 51-րդ րոպեին Ֆերմին Լոպեսի ու Ռաֆինյայի գոլերի շնորհիվ առաջ անցավ 2-0 հաշվով, սակայն համեստ «Բարբաստրոն» ուժ գտավ 60-րդ րոպեին նվազագույնի հասցնելու տարբերությունը:

Հենց վերջնամասում (88-րդ րոպե) Ռոբերտ Լևանդովսկին 11 մետրանոցից խփեց իր գոլը և կարծես թե վերջակետ դրեց հանդիպմանը, սակայն տանտերերը խփեցին 90+3-ին ևս մեկը։

«Բարբաստրոն» չկարողացավ ավելիին հասնել, և հանդիպումն ավարտվեց Չավիի թիմի հաղթանակով՝ 3։2 հաշվով։