«Բարսելոնայի» պաշտպան Անդրեաս Քրիստենսենը ճանաչվել է Դանիայի լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է կատալոնական ակումբի ակումբային կայքը։
«Սա ինձ համար շատ բան է նշանակում, քանի որ քվեարկությանը մասնակցել են պրոֆեսիոնալներ, որոնց քվեարկությունն ինձ համար կարևոր է»,- իր հաջողությունը մեկնաբանել է Քրիստենսենը։
Լավագույն եռյակում էին նաև «Թոթենհեմի» խաղացող Պյեր-Էմիլ Հոյբյերգը, ինչպես նաև «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ով նախկինում հինգ անգամ նվաճել էր մրցանակը։
Հիշեցնենք, որ Քրիստենսենը «Բարսելոնայում» հանդես է գալիս 2022 թվականից։