Չավի. «Մեզ պակասում էր կենտրոնացումը»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակչում «Բարբաստրոյի» նկատմամբ տարած հաղթանակը (3:2)։

«Մենք պետք է մի փոքր պայքարեինք։ Առաջին խաղակեսը վստահ խաղացինք, թվում էր, թե ամեն ինչ լավ է ընթանում, բայց նման հանդիպումները միշտ էլ դժվար են լինում։ Ավելի դժվար ստացվեց, քան պետք է լիներ։ Բայց մենք 1/8 եզրափակիչում ենք և հասել ենք մեր նպատակին։

Մեզ պակասում էր կենտրոնացումը։ Մենք վերահսկում էինք խաղը, բայց մեր սխալներով դժվարացրինք մեզ համար։ Իսկ Ֆելիշի չեղարկված գոլը… Ինձ ասում են, որ գոլը խփվել է կանոնների սահմանում։ Ափսոս, որ այս մրցաշարում տեսահոլովակներ չկան, ես դա չեմ կարող հասկանալ»,- Չավիի խոսքերն է մեջբերում Marca-ն։