«Բարսելոնան» ակումբային հակառեկորդ է սահմանել

Հունվարի 8-ին կայացավ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի հանդիպումը, որում հանդիպեցին «Բարբաստրոն» ու «Բարսելոնան»։ Թիմերը խաղացել են Estadio Municipal de Barbastro մարզադաշտում։ Հանդիպումն ավարտվել է 3:2 հաշվով՝ հօգուտ կատալոնական թիմի։

Այսպիսով, կատալոնական ակումբը 20 խաղում չի կարողանում մեկ գնդակից ավելի հաղթանակ տանել։ Դա տեղի է ունենում «Բարսելոնայի» պատմության մեջ առաջին անգամ։ Մեկից ավելի գնդակի տարբերությամբ վերջին հաղթանակը տարել է սեպտեմբերի 19-ին Չեմպիոնների Լիգայի «Անտվերպենի» հետ խաղում (5:0):

Այս պահին Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ են դուրս եկել Մադրիդի «Ատլետիկոն», «Խետաֆեն», «Ժիրոնան», «Ռայո Վալեկանոն», «Ռեալը», «Մալյորկան», «Սելտան», «Սևիլիան», «Օսասունան», «Աթլետիկը» և «Վալենսիան»։