«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է թիմի համար գերմանացի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի կարևորության մասին։
«Նա շատ բան է տալիս թիմին: Մենք տեսանք, որ նա օրերս դժվար պահին շրջեց խաղի ելքը: Նա նրանցից է, ով ընդգծում է «Բարսելոնայի» անհատականությունը։ Նա միշտ դրական է տրամադրված և կարելի է անվանել դրախտի նվեր: Գյունդողանի խաղը շատ լավն է»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Չավին։
Ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա ֆուտբոլիստը Լա Լիգայում անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: