Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան սկսել է անհատական մարզումները՝ վերականգնվելով խաչաձև կապանների պատռվածքից, որը նա ստացել էր 2023 թվականի օգոստոսին։
«Անհնար է նկարագրել այն էներգիան, որը դուք ստանում եք ձեր կոշիկները հագնելուց և խաղադաշտ դուրս գալուց», – գրել է Կուրտուան սոցիալական ցանցերում:
Ավելի վաղ 31-ամյա դարպասապահը հայտարարել էր, որ վնասվածքի պատճառով չի խաղալու Եվրո 2024-ին։
Կուրտուան վնասվածք էր ստացել այս տարվա օգոստոսին։ Նրա մոտ ախտորոշվել է ձախ ծնկի առաջային խաչաձև կապանների պատռվածք։