Միկել Արտետան խոսել է ԱՊԼ-ում երկու անընդմեջ պարտություններից հետո իր թիմի վիճակի մասին

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է Պրեմիեր Լիգայում երկու անընդմեջ պարտություններից հետո իր թիմի վիճակի մասին։

«Երկու անընդմեջ պարտությունները ազդե՞լ են ֆուտբոլիստների վստահության վրա․ Այո, բայց միայն որոշակի ժամանակահատվածում։ Նույնիսկ արձակուրդներից առաջ մենք Պրեմիեր Լիգայի առաջատարն էինք, իսկ այժմ չորրորդ տեղում ենք։ Իմ գործը երկարաժամկետ տեսակետ ունենալն է և մեկ-երկու վատ ներկայացումների ազդեցության տակ չլինելը։ Խոսքն անգամ արդյունքի մասին չէ»,- ասել է Արտետան մամուլի ասուլիսում։

Հիշեցնենք, որ այսօր «զինագործները» Անգլիայի գավաթի շրջանակներում կմրցեն «Լիվերպուլի» դեմ։