Անդրեաս Քրիստենսենը կարող է լքել «Բարսելոնան»

«Բարսելոնան» դիտարկում է իր կենտրոնական պաշտպան Անդրեաս Քրիստենսենի տրանսֆերը, ով իր երկրորդ մրցաշրջանն է անցկացնում թիմում «Չելսիից» ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվելուց հետո։

Sport-ի տեղեկություններով՝ «Բարսելոնայի» ղեկավարությունը լրջորեն մտածում է 27-ամյա Քրիստենսենին վաճառելու մասին, ով այս մրցաշրջանում թիմի հիմնական կազմում չի ընդգրկվում։

Նշվում է, որ հաջորդ մրցաշրջանում «Բարսելոնան» կարող է հնարավորություն տալ մեկ այլ կենտրոնական պաշտպանի՝ 20-ամյա Շադի Ռիյադին, ով այս մրցաշրջանը վարձավճարով անցկացնում է «Բետիսում»։