«Վիսել Կոբեն» հայտարարել է հարձակվողական ոճի կիսապաշտպան Խուան Մատայի հեռանալու մասին: Իսպանացին լքել է ակումբը պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով։
«Շատ ուրախ եմ, որ դարձա պատմական պահի մի մասը՝ ակումբի առաջին հաղթանակն առաջնությունում։ Երբեք չեմ մոռանա միասին ապրած պահերը»,- 35-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Ճապոնիայի հավաքականի մամուլի ծառայությունը։
Մատան «Վիսել Կոբե» է տեղափոխվել 2023 թվականի սեպտեմբերի 3-ին։ Այդ ակումբի կազմում նա մասնակցել է ընդամենը 1 հանդիպման՝ խաղադաշտում անցկացնելով ընդամենը 15 րոպե։ Նախկինում ֆուտբոլիստը հանդես է եկել «Վալենսիայում», «Չելսիում», «Մանչեսթեր Յունայթեդում» և «Գալաթասարայում»: Իսպանացին Չեմպիոնների Լիգայի հաղթող է և Եվրոպայի Լիգայի կրկնակի հաղթող: