Ջիմ Ռեթքլիֆը, ում INEOS ընկերությունը վերջերս գնեց «Մանչեսթեր Յունայթեդի» 25% բաժնետոմսերը և ստանձնեց թիմի կառավարումը, որոշում է կայացրել գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի վերաբերյալ։
Ինչպես հայտնում է The Guardian-ը, Ռեթքլիֆը ցանկանում է աջակցել հոլանդացի մասնագետին։ Աղբյուրի համաձայն՝ տեսանելի ապագայում Տեն Հագը չի հեռացվի աշխատանքից։ Որոշումը կարող է փոխվել միայն այն դեպքում, եթե «Մանչեսթեր Յունայթեդն» առանձնապես վատ հանդես գա։
Նշվում է, որ առաջին հերթին «Մանչեսթեր Յունայթեդի» նոր ղեկավարները ցանկանում են ուշադիր վերլուծել ամեն ինչ, այդ թվում՝ ակումբի կազմն ու կառուցվածքը։ Միայն սրանից հետո ղեկավարները կարող են վերանայել Տեն Հագի ապագայի հարցը։