Թուրինի «Յուվենտուսի» եւ Սերբիայի հավաքականի հարձակվող Դուշան Վլահովիչը կարող է տեղափոխվել «Արսենալ»։ Այս մասին հայտնում է Now.Arsenal-ը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Աղբյուրի համաձայն՝ «զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետան սերբ ֆուտբոլիստի տաղանդի մեծ երկրպագու է և հետաքրքրված է հարձակվողին իր թիմ հրավիրելով։ «Յուվենտուսը» հասկացրել է «Արսենալին», որ չի վաճառի Վլահովիչին 70 միլիոն եվրոյից պակաս գնով, թուրինյան թիմը նույնպես պատրաստ է դիտարկել ֆուտբոլիստների փոխանակման տարբերակը, ներառյալ «զինագործներից» հավելյալ վճարումը:
Վլահովիչը «Յուվենտուսում» հանդես է գալիս 2022 թվականի հունվարից։ Այս մրցաշրջանում հարձակվողը թուրինյան թիմի կազմում անցկացրել է 17 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է վեց գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։