ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն կարծում է, որ արգենտինացի Լիոնել Մեսսին թերագնահատվել է Ֆրանսիայում։
«Մեսսին արժանի է բոլոր գովասանքների, բայց իրականում Ֆրանսիայում նա արժանի հարգանք չստացավ»,- Մբապպեի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Մեսսին ՊՍԺ-ում խաղացել է 2021-ից 2023 թվականներին։ Ընդհանուր առմամբ փարիզցիների կազմում նա անցկացրել է 75 հանդիպում, որոնցում դարձել է 32 գոլի և 35 գոլային փոխանցման հեղինակ։
2023 թվականի հունիսին 36-ամյա արգենտինացին MLS-ից տեղափոխվեց «Ինտեր Մայամի»: Նրա պայմանագիրը թիմի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։