Ժոզե Մոուրինյո․ «Ես անկեղծորեն չեմ հավատում, որ դա ճիշտ է»

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է այն լուրերը, թե ակումբի սեփականատեր, ամերիկացի գործարար Դեն Ֆրիդկինը կարող է բանակցել այլ մարզիչների հետ։

«Ես անկեղծորեն չեմ հավատում, որ դա ճիշտ է, քանի որ ազնվությունն ու փոխադարձ հարգանքն ինձ համար կարևոր են: Ես հիմք չունեմ կարծելու, որ Ֆրիդկինների ընտանիքն անազնիվ է և չի ցուցաբերում փոխադարձ հարգանք։ Ես 100 տոկոսով հավատում եմ նրանց ազնվությանը։

Սա չի նշանակում, որ նրանք ցանկանում են ինձ այստեղ, բայց ես չեմ հավատում, որ նրանք իմ մեջքի հետևում խոսում են այլ մարզիչների հետ»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Tutto Mercato Web-ը։

Մոուրինյոն «Ռոման» գլխավորում է 2021 թվականից։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։