2023 թվականին «Մանչեսթեր Սիթին» տնային խաղերում ոչ մի պարտություն չի կրել

Պրեմիեր Լիգայի 20-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Շեֆիլդ Յունայթեդին»։ Հանդիպումը կայացավ «Էթիհադ» մարզադաշտում և ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2:0 հաշվով:

Այսպիսով, «Սիթին» 2023 թվականն ավարտեց առանց ոչ մի տնային պարտության բոլոր մրցաշարերում։ 2023 թվականին Պեպ Գվարդիոլայի թիմը նվաճեց հինգ տիտղոս՝ նվաճելով Աշխարհի ակումբային առաջնությունը, Պրեմիեր Լիգան, Չեմպիոնների Լիգան, Անգլիայի գավաթը և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը։

Սիթիի վերջին տնային պարտությունը տեղի է ունեցել 2022 թվականի նոյեմբերի 12-ին, երբ «Բրենթֆորդը» հաղթեց 2-1 հաշվով «Էթիհադում»: