Անգլիական երկու թոփ-ակումբներ պայքարում են «Բրայթոնի» հարձակվող Ժոաո Պեդրոյի համար: Այս մասին X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) հայտնել է լրագրող Էքրեմ Քոնուրը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 22-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Լիվերպուլն» ու «Արսենալը»։ Երկու գրանդներն էլ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող են փորձել ձեռք բերել բրազիլացի հարձակվողին։
Պեդրոն «Բրայթոն» է տեղափոխվել «Ուոթֆորդից» վերջին տրանսֆերային պատուհանի ընթացքում 34,2 միլիոն եվրոյի դիմաց։ Այս մրցաշրջանում հարձակվողը «Ճայերի» կազմում անցկացրել է 26 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 13 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը կազմում է 35 մլն եվրո։