«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը Պրեմիեր Լիգայի 20-րդ տուրում «Նոթինգհեմ Ֆորեստից» կրած պարտությունից հետո (1-2) խոսել է ընթացիկ մրցաշրջանում թիմի ցուցադրած խաղի մասին։
«Մենք պետք է ավելի հետևողական հանդես գանք և ավելիին հասնենք: Խաղը տևում է 90 րոպե, և մենք պետք է սկսենք ամեն ինչ տալ առաջին րոպեից։ Հույս ունենք, որ նոր տարում շատ խաղացողներ կվերադառնան ու կուժեղացնեն թիմը։
Մենք գիտենք պատճառները, թե ինչու չենք կարող ավելի լավ հանդես գալ: Ոչ մի թիմ չի կարող հաղթահարել մեր ունեցած բազմաթիվ խնդիրներն ու վնասվածքները։ Բայց, այնուամենայնիվ, մենք պետք է ավելի լավ գործեինք, մենք խորություն ունենք թիմում», – Էրիկ տեն Հագի խոսքերը մեջբերում է The Sun-ը։
«Մանչեսթեր Յունայթեդը» ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում 31 միավորով զբաղեցնում են 7-րդ տեղը։