Transfermarkt-ը ներկայացրել է աշխարհի ամենաթանկ հարձակվողների վարկանիշը՝ հիմնված շուկայական արժեքների միջանկյալ թարմացման արդյունքների վրա։
Առաջին տեղը զբաղեցրել է «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը՝ գնահատվելով 180 միլիոն եվրո, երկրորդ տեղում է ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեն, նրա շուկայական արժեքը նույնպես 180 միլիոն եվրո է։ Մադրիդի «Ռեալի» բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորը եզրափակել է լավագույն եռյակը, դրա շուկայական արժեքը կազմում է 150 մլն եվրո։
Աշխարհի ամենաթանկ հարձակվողների տասնյակը․
- Էրլինգ Հոլանդ (Մանչեսթեր Սիթի, 180 միլիոն եվրո);
- Կիլիան Մբապպե (ՊՍԺ, 180 միլիոն եվրո);
- Վինիսիուս Ժունիոր (Ռեալ Մադրիդ, 150 միլիոն եվրո);
- Բուկայո Սակա (Լոնդոնի «Արսենալ», 120 միլիոն եվրո);
- Ֆիլիպ Ֆոդեն (Մանչեսթեր Սիթի, 110 միլիոն եվրո);
- Վիկտոր Օսիմհեն (Նապոլի, 110 միլիոն եվրո);
- Լաուտարո Մարտինես (Ինտեր, 110 միլիոն եվրո);
- Հարի Քեյն (Բավարիա, 110 միլիոն եվրո);
- Ռոդրիգո (Ռեալ Մադրիդ, 100 մլն եվրո);
- Խուլիան Ալվարես (Մանչեսթեր Սիթի, 90 միլիոն եվրո)։