Ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Թիերի Անրին կիսվել է ֆուտբոլում մրցավարության հետ կապված խնդիրների մասին:
«Ժամանակն է օգնել մրցավարներին և տեսախցիկը ներկայացնել վերևից։ Սա միակ հնարավորությունն է՝ հասկանալու՝ գնդակը հատե՞լ է եզրագիծը, թե՞ ոչ։
Տեսախցիկը պետք է լինի գնդակի վերևում: Արդեն 2024 թվականն է, և մենք նման տեսախցիկ չունենք», – Անրիի խոսքերն է մեջբերում ITASportPress-ը։