Կառլո Անչելոտտին բացատրել է, թե ինչու է որոշել երկարաձգել պայմանագիրը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին բացատրել է, թե ինչու է որոշել երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ։ Նախկինում լուրեր էին շրջանառվում, որ իտալացին մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը և կգլխավորի Բրազիլիայի հավաքականը։

«Ես Ֆլորենտինո Պերեսին համարում եմ ընտանիքի մարդ և մարդ, ով ֆուտբոլում հասել է նրան, ինչին ոչ ոք չէր կարող հասնել: Նա դեռ շատ մոտիվացված է, քանի որ մանկուց եղել է ակումբի ամենամեծ երկրպագուն, և դա թույլ է տալիս նրան առանձնահատուկ սեր ունենալ այս մարզաշապիկի նկատմամբ: Նա ակումբը պահում է բարձունքում։

Այն, ինչ նա արել է վերջին 20 տարում, բավականին կարևոր է «Ռեալի» համար, ճիշտ այնպես, ինչպես «Սանտյագո Բեռնաբեուն» 1950-ականներին:

«Ռեալն» ինձ համար առաջին հերթին ընտանիք է։ Այն մթնոլորտը, որը ստեղծում է այս ակումբը, շատ ընտանեկան է, սկսած նախագահից: Մեզանից յուրաքանչյուրը դուրս է գալիս լավագույնը տալու, քանի որ աշխատում է ընտանեկան մթնոլորտում:

Ես երկարաձգեցի պայմանագիրը, քանի որ թիմը վերջին տարիներին հաջող է հանդես գալիս, ինչպես այս տարի։ Ակումբը տեսնում է, որ մենք լավ հարաբերություններ ունենք, և դա շատ կարևոր է, քանի որ առանց մարզչի և ֆուտբոլիստների լավ հարաբերությունների ակումբը չի կարող հաջողակ լինել: Իհարկե, ես շնորհակալ եմ ակումբին պայմանագիրը երկարաձգելու համար, ինչպես նաև այն ֆուտբոլիստներին, ովքեր ոգի են դրսևորում»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Real Madrid Info-ն։