Պաշտոնական․ «Ռեալը» երկարաձգեց պայմանագիրը Կառլո Անչելոտտիի հետ

Մադրիդի «Ռեալը» և գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին երկարաձգել են պայմանագիրը մինչև 2026 թվականի հունիսի 30-ը, հայտնում է ակումբի կայքը։

64-ամյա իտալացի մասնագետի նախորդ պայմանագիրն ավարտվում էր 2024 թվականի հունիսին։

Անչելոտին «Ռեալը» մարզել է 2013-ից 2015 թվականներին, իսկ ակումբ վերադարձել 2021 թվականին։

Հինգ մրցաշրջանում Անչելոտին Մադրիդի «Ռեալի» կազմում 10 տիտղոս է նվաճել՝ 2 Չեմպիոնների Լիգա, 2 Աշխարհի ակումբային առաջնություն, 2 Եվրոպայի Սուպերգավաթ, 1 Իսպանիայի առաջնություն, 2 Գավաթ և 1 Ազգային Սուպերգավաթ։